12/10/2015 19:53
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
«Նրանք հացադուլի մասին հայտարարել են այսօր ցերեկը»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ դատապարտյալները պահանջում են իրենց գործերի վերանայում:
45 դատապարտյալները հացադուլի ավարտի ժամկետ չեն նշել: