12/10/2015 10:12
Սարգիս Հովսեփյան. Անթասիբ ֆուտբոլ խաղացինք
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի` Հայաստան-Ալբանիա (0:3) հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հայտարարեց, որ երկար խոսելու ցանկություն չունի և կարճ հայտարարություն արեց:
«Չեմ ցանկանում երկար խոսել, կարճ հայտարարություն կանեմ: Պարտության մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Այսօր խաղադաշտում միայն Ալբանիան էր: Այնքան վատ էր ամեն ինչ, ոաչ մի լավ բան չտեսա, անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Նման հանդիպումից հետո մարզչի համար դժվար է. հասկանում ենք, որ պատասխանատվություն կա: Երևի շատ վատ աշխատեցինք, սակայն ցանկություն կար, փորձում էի օգնել: Եղան լավ խաղեր, բայց վերջինը ջնջեց ամեն ինչ: Կրկնում եմ` մեղավորը ես եմ»,- ասաց Սարգիս Հովսեփյանը և հեռացավ մամուլի ասուլիսների սրահից: