12/10/2015 19:27
Սեյրան Օհանյանը մեկնել է Չեխիա
Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով այսօր Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: