12/10/2015 17:29
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ավիահարվածների տեսագրությունը (Տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոչնչացվում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն օբյեկտները:
Տեսանյութում մասնավորապես ներկայացվում է ռուսական Су-24М ռմբակոծիչների կողմից սիրիական Լաթաքիա նահանգի Սալմա բնակավայրի մոտ իրականացված գործողությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով ավիահարվածներ է հասցնում երկրի տարածքում ԻՊ-ի դիրքերին։ Այս ընթացքում ՌԴ ավիացիան ընդհանուր առմամբ մոտ 200 ավիահարված է հասցրել ահաբեկիչներին: