12/10/2015 10:51
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել են 59-ամյա բնակչի դին
Նախօրեին ժամը 19.02-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1956 թ. ծնված Ս. Խ.-ի դին: