12/10/2015 10:38
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հոկտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը և 16-ին Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Իսկ հոկտեմբերի 13-14-ին և 15- ի շրջանների զգալի մասում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում նույնպես՝ հոկտեմբերի 12-ին, 15 և16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: