12/10/2015 12:52
Լ. Զուրաբյանի գործով զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը
Քիչ առաջ ՀՀ Ոստիկանությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ Գլխավոր դատախազությունից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ուղարկված նյութերը ստացվել են:
Գործով զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանն անցյալ շաբաթվա վերջում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի «միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը»: