12/10/2015 09:12
Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել
Ազգային անվտանգության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են 10 մարդու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, կասկածվում են ահաբեկչական գործողության նախապարաստման համար
Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իր անանուն աղբյուրների վրա:
Ըստ նույն աղբյուրի՝ կասկածյալների մոտ հայտնաբերվել և ոչնչացվել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարք: Բնակելի շենքում, որտեղ պատսպարված են եղել ձերբակալվածները, տարհանվել է ավելի քան 100 մարդ: Գործողության արդյունքում ձերբակալվածների հիմնական մասը Միջին Ասիայի երկրներից են։