12/10/2015 13:34
ԵԱՀԿ-ն չի բացառում Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, հնարավոր, հանդիպումը կանխատեսում են աշնանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը, պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարների համագործակցությունն այս հարցում պետք ավելի ակտիվանա:
Զանյերը մտահոգություն է հայտնել նաև ներկա իրավիճակի առնչությամբ և ընդգծել, որ բռնությունների աճը նկատելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև՝ հայ-ադրբեջանական սահմանում։
Ըստ գլխավոր քարտուղարի, առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկ անգամ ևս կհանդիպի երկու երկրների արտգործնախարարների հետ, որին և հավանաբար կհաջորդի նախագահների հանդիպումը:
«Մենք հանդիպումներ արդեն ունեցել ենք այդ երկրների արտգործնախարարների հետ՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Հնարավոր է, որ ևս մեկ հանդիպում լինի, որին և հնարավոր է հաջորդի նախագահների հանդիպումը: Շատ կարևոր է նաև գործընթացին միջազգային աջակցություն ցուցաբերելը»,- նշել է պաշտոնյան: