12/10/2015 13:21
Սեֆիլյանն իրենց կողքին ուզում է տեսնել Դեմիրճյանին, Փաշինյանին, ՀԱԿ-ականներին
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի համակարգման պարտականությունը վերապահվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հենց ինքը՝ Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ «վերջապես կարևորագույն հարցի շուրջ տեղի է ունեցել միասնություն»:
«Շտաբի գլխավոր նպատակն է կարողանալ մոբիլիզացնել ժողովրդին քաղաքացիական անհնազանդության շուրջ: Շտաբն ընդամենը որոշում կայացնող քաղաքական խորհրդի կատարող օղակն է լինելու»,- նշեց նա:
Ժ.Սեֆիլյանը հայտարարեց, որ ուրախ կլինի իրենց կողքին տեսնել վճռական տրամադրված տարբեր գործիչների, որոնք սահմանադրական հանրաքվեի առիթը կօգտագործեն ժողովրդին միավորելու, օր առաջ այս իշխանություններից ձերբազատվելու համար: Նա անգամ անուններ հնչեցրեց, թե ում կուզեր տեսնել դրանց թվում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ՀԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին: