12/10/2015 14:52
Եզրակացություն. Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետսիյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական եզրակացությունը ստացվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ավետիսյանների սպանության գործով փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող ներկայացնել:
Նշենք, որ armtimes.com-ի տեղեկությունների համաձայն՝ ըստ այդ փորձաքննության եզրակացության Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ:
Ի դեպ՝ փաստաբանը նշեց, որ առաջիկայում այդ մասին իրենք հանդես կգան հայտարարությամբ: