12/10/2015 17:15
Աճուրդի է հանվել Վիսոցկու բանաստեղծության ձեռագիրը
Հեղինակ-կատարող, պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը և նրա վերջին բանաստեղծության ձեռագիրը հանվել են աճուրդի։ Lenta-ի փոխանցմամբ՝ աճուրևդը կկայանա նոյեմբերի 24-ին և 25-ին: Աճուրդի մասին տեղեկությունները հաստատել է նաև Փարիզի Drouot աճուրդի տունը:
Հաղորդվում է, որ երկու նմուշներն էլ աճուրդի է հանել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Նշվում է, որ այդ բանաստեղծությունը գրվել է 1980 թվականի հունիսի 11-ին, ճանապարհային տոմսի վրա։ Ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է, իսկ դիմակը գնահատվել է 50 հազար։
Երկու լոտերից բացի՝ աճուրդում կվաճառվեն նաև Վիսոցկու լուսանկարները։