12/10/2015 14:11
«Տրանսաէրոն» շարունակում է չեղյալ հայտարարել չվերթները դեպի Երևան
Հոկտեմբերի 13-ին «Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում ևս 44 չվերթ, այդ թվում և դեպի Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Աէրոֆլոտի» պաշտոնական կայքից: Ի դեպ, հենց «Աէրոֆլոտն» է ապահովում չեղյալ հայտարարված չվերթների ուղևորների տեղափոխումը նշված ուղղություններով:
Բացի Մոսկվա-Երևան չվերթից, չեղյալ են հայտարարվել նաև Մոսկվա-Բեռլին, Մոսկվա-Ստամբուլ, Հռոմ-Մոսկվա, Լոնդոն-Մոսկվա և այլ չվերթներ: