13/10/2015 13:41
Անուշ Սեդրակյան. Մենք համապատասխան չարձագանքեցին թուրքական ուղղաթիռի կողմից ՀՀ սահմանը հատելուն
Թուրքական ուղղաթիռի կողմից ՀՀ օդային սահմանը խախտելուց հետո պարզ դարձավ, որ դրան չի հետևում ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև՝ ՀՀ դիվանագիտական համապատասխան արձագանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Իշխանությունները անվերջ համոզում էին, որ մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված է, սակայն տեսանք, որ օդային սահմանը հատելուց հետո չեղավ ոչ մի համապատասխան արձագանք»,- ասաց Անուշ Սեդրակյանն՝ ավելացնելով.
«Այն, որ մեր դիվանագիտությունն անարձագանք է և ընդունակ է ջերմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել միայն աֆրիկյան պետությունների հետ, հաստատ է: Սակայն աֆրիկական ուղղաթիռները չեն, որ խախտում են մեր սահմանը»:
Բանախոսն անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ նշելով, որ սա պարզապես կապահովի ընտրական վերարտադրությունը: