Արմեն Թադևոսյանի և Արման Գևորգյանի նոր շոուն՝ շուտով

13/10/2015 20:11

Արմեն Թադևոսյանի և Արման Գևորգյանի նոր շոուն՝ շուտով


Հայ հումորիստներից երկուսը որոշել են այսուհետ սեփական հումորային գաղափարները մեկտեղել և ակումբասեր հասարակությանը ներկայանալ միասին՝ համատեղ ծրագրով. «2 man show». այսպես է կոչվելու Արմենիա հեռուստաընկերության «Comments» հաղորդաշարի հեղինակ և Վարող Արմեն Թադևոսյանի և նախկին «32 ակումբցի» Արման Գևորգյանի նոր ինտելեկտուալ հումորային Stand-Up ներկայացումը, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին ժամը 18:00-ին՝ JOSE ակումբում: Aysor.am-ը մանրամասների շուրջ զրուցել է հումորիստների հետ:

«Դեռ գարնան վերջ ծնվեց նման նախագիծ անելու մտահղացումը: Շատ կարճ ժամանակում նախապատրաստվեցինք և հուլիսի 5-ին ներկայացրեցինք «2 man show»-ի փակ ցուցադրումը։ Ինչու փակ, որովհետև մենք ուզում էինք տեսնել, թե ի՞նչ կստացվի, ո՞նց այս ամենը կստացվի։ Սա որոշակի առումով փորձարկում էր, ժամանակը ցույց տվեց՝ բավականին հաջող»,-նշեց Ա Թադևոսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ «Comments» հաղորդաշարը սպառել է իրեն և կփակվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս նախագիծը բացարձակ կապ չունի «Comments»-ի հետ։ Սա ակումբային, և ոչ թե հեռուստատեսային նախագիծ է։ Իսկ ինչ կապված է հեռուստածրագրի սպառվելու հետ, ապա ուզում եմ նշել, որ այն դեռ ունի ասելիք: Դա են վկայում օրեցօր ավելացող մեր հեռուստադիտողները, նրանց անմիջական մասնակցությունը հաղորդմանը»։

Իսկ թե հնարավո՞ր է, որ այս երկյակը ընդարձակվի, թե՞ ոչ, Արմեն Թադևոսյանը ժպիտով եզրափակեց. «Չեմ կարող ասել՝ որքանով դա կստացվի։ Համենայնդեպս, եթե լսեք, որ հայտնվել է «10 man show», նշանակում է՝ ստացվել է»։

Aysor.am-ի հետ զրույցում Արման Գևորգյանը նույնպես նշեց, որ նախագիծը հասունացել, այնուհետև կյանքի է կոչվել իր և Արմեն Թադևոսյանի մտորումների արդյունքում. «Կարծում եմ, ոչ ոք ոչինչ հենց այնպես չի ստեղծում կամ արարում: Ամեն ոք, հատկապես ստեղծագործող անձ, նախ իր հոգու, մտքի և ճաշակի պոռթկումն է արտահայտում, հետո նոր հաշվի է նստում մնացած հանգամանքների հետ: Ցավոք սրտի, այսօր կյանքի և ժամանակների բերումով ստեղծագործողների մի որոշ մաս նախ հաշվի են առնում մնացած հանգամանքները, հետո նոր միտքն ու ճաշակը, ինչի արդյունքում տուժում է հանդիսատեսը: Մեր կողմից առաջարկվող նոր նախագծի ստեղծման «մնացած հանգամանքեր» բաժնում առաջին հերթին հաշվի ենք առել հայ հանդիսատեսի պահանջն ու ցանկությունը: Պահանջը՝ ձևաչափի և մատուցվող նյութի առումով: Հավատացեք, այսօր մեր հայ հանդիսատեսն ունի այս տեսակ ժամանցի կարիք: Ժողովուրդը եթեր դուրս գալու կամ խոսափողով բղավելու հնարավորություն չունի, որպեսզի բոլորին տեղեկացնի, որ ինքը ունի կենցաղից և հոգսերից կտրվելու և թեկուզ այդ մեկ ժամանոց հատվածը որակյալ ժամանցային ծրագրով լցնելու կարիք: Մարդիկ ստիպված մեր ոլորտի ներկայացուցիչներին դրսում տեսնելիս են արտահայտում իրենց ցանկություններն ու անգամ խնդրանքը: Կարծում եմ մենք՝ մեր ոլորտի ներկայացուցիչներս, պետք է մեզ պարտավորված զգանք՝ որակյալ ժամանց առաջարկել մեր կողմից շատ սիրված և մեզ՝ հանրայիններիս ռեալ գնահատող հայ ժողովրդին: Չէ՞ որ ամենաիրական վարկանիշը հենց իրենց խոսքն ու կարծիքն է»:

Իսկ թե որքանով է այս ձևաչափը տարածված հումորային դաշտում և որտեղից ծագեց իր և Արմեն Թադևոսյանի համագործակցությունը՝ Արման Գևորգյանը ժպիտով մեկնաբանեց. «Մինչ օրս մեր ընկերները ներկայացրել են «1 Man Show» ձևաչափը, բայց երկու հոգով առաջին անգամ մենք կփորձենք ներկայանալ… Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա մոտ 2 տարի առաջ ես ունեցա պրեմիերա և առաջին անգամ ներկայացա «Armani Musical Comedy» ծրագրով, որն իր տեսակով «1 Man Show» էր: Շոու ծրագրին ներկա էին իմ ընկերների մեծ մասը, այդ թվում նաև Արմեն Թադևոսյանը: Հետո պարզվեց, որ Արմենին էլ է շատ հոգեհարազատ այս ձևաչափը և մեր երկար մտորումների և տվայտանքների արդյունքում ծնվեց իմ և Արմենի հոգու, մտքի և ճաշակի պոռթկումը»:

Մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ շոուն բաղկացած կլինի բազմատեսակ և բազմաբովանդակ մասերից: Ամեն ինչ անելու են, որ յուրաքանչյուրն այստեղ գտնի իր մտքի, հոգու և ճաշակի պոռթկումը, իր նախընտրած տեսակի ժամանցը:

Արդյոք բեմում անընդհատ նույն երկու հոգուն տեսնելը ձանձրալի չի՞ դառնա՝ հարցին շոումենը պատասխանեց. «Իհարկե, մտածել ենք նաև այդ ուղղությամբ: Մենք ամեն բան նախօրոք կշռադատել և հաշվի ենք առել: Այդ իսկ պատճառով ոչ միայն պետք է չոր խոսք և տեքստ մատուցենք բեմահարթակից՝ հոգնեցնելով մեր հանդիսատեսին, այլ կլինենք բազմաժանր: Այսինքն, շոուն հագեցած է նաև երաժշտական առումով: Իհարկե, կան ևս մի քանի անակնկալային քայլեր, բայց փակագծերը չեմ բացի»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի Այսօր, 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Այսօր, 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան Այսօր, 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները Այսօր, 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում Այսօր, 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը Այսօր, 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) Այսօր, 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին Այսօր, 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները Այսօր, 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը Այսօր, 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) Այսօր, 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից Այսօր, 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Այսօր, 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից Այսօր, 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը