13/10/2015 10:59
Շանհայ. Հայտնի են Ջոկովիչի, Ֆեդերերի, Մարեյի, Նադալի մրցակիցները
Հայտնի են այն թենիսիստների անունները, որոնց հետ Շանհայի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում մրցելու են Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը:
Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչի մրցակիցը լինելու է սլովակ Մարտին Կլիժանը, ում հետ սերբ թենիսիստը մեկ անգամ արդեն մրցել և հաղթել է:
Բրիտանացի Էնդի Մարեյի մրցակիցն ամերիկացի Սթիվ Ջոնսոն է, ում հետ Մարեյը նախկինում չի խաղացել:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկրորդ շրջանում մրցելու է իսպանացի Ալբերտ Ռամո-Վիյոլասի հետ: Ավելի վաղ թենիսիստները մեկ հանդիպում են անցկացրել, և Ֆեդերերը հաղթանակ է տոնել:
Իսպանացի Ռաֆայել Նադալը կմրցի բավականին փորձառու խորվաթ թենիսիստ Իվո Կարլովիչի հետ: Կարլովիչի հետ Նադալը խաղացել է 4 անգամ և բոլոր դեպքերում հաղթել է:
Ավելացնենք, որ այս թենիսիստներից առաջինը պայքարը սկսելու է Ռոջեր Ֆեդերերը, նրա խաղը կայանալու է հոկտեմբերի 13-ին, իսկ մյուսները պայքարի դուրս կգան հոկտեմբերի 14-ից: