13/10/2015 15:54
Ռազմիկ Ռուշանյան. Մեր Զինված ուժերն ի վիճակի են իրականացնել ցանկացած խնդիր
Մեր Զինված ուժերն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր ու համարժեք պատասխան տալ հակառակորդին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտի մասնակից և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը:
«Երբեմն, այո, հնչում են քննադատություններ, բայց դրանք ուղղված են ոչ թե կոնկրետ բանակին, այլ՝ առկա որոշ երևույթների, որոշ թերությունների»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, գերատեսչություններում առկա հիմնական խնդիրները վերաբերում են զինծառայողների սոցիալական ապահովությանը.
«Կարելի է ասել՝ բացի ժողովրդի աջակցությունից, բանակն այլ օգնություն չի ստանում: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա իմ խորին համոզմամբ՝ պատերազմին մասնակցել են 25 հազար մարդ, ամենաշատը՝ 30 հազար, սակայն պատերազմի վետերանների թիվն այսօր չափազանց շատ է»,- ասաց Ռազմիկ Ռուշանյանը՝ բացատրելով, որ հենց այս պատճառով դժվարանում է նրանց սոցիալապես ապահովելու հարցը:
«Բացի այդ այդպիսով այսօր ազատամարտիկ սուրբ հասկացությունը դարձնում են ցեխի մեջ ընկած մի արժեք»,- ասաց բանախոսը: