13/10/2015 10:16
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3 աստիճանով
Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը, 16-ի գիշերը նույնքան կնվազի: