13/10/2015 12:25
Հոկտեմբերի 17-ին հայտնի կդառնա, թե ինչ արժե եթերաժամը՝ հանրաքվեի քարոզչության կամ հակաքարոզչության համար
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն դրա, Հանրաքվեի քարոզչության հատվածը սկսվել է Հանրաքվե անցկացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումից` հոկտեմբերի 10-ից և ավարտվում է դեկտեմբերի 4-ին` հանրաքվեի օրվանից երկու օր առաջ:
Նշվում է, որ եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը կհրապարակեն հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո:
Իսկ քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացվելու հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո:
Ժամանակացույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում՝ այստեղ: