13/10/2015 14:55
Գյուղնախ. Արտադրվել է 276 հազար տոննա խաղող
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: