13/10/2015 10:37
Հակառակորդն այս գիշեր կրկին կրակել է Տավուշի ուղղությամբ
Երեկ ուշ երեկոյան կրկին հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Հակառակորդն այս անգամ ևս թիրախավորել է Տավուշի մարզը, և հայկական դիրքերի տարբեր ուղղություններով կրակահերթ արձակել:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից նշեցին, որ Տավուշի մարզի տարբեր ուղղություններով հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում և՝ խոշոր տրամաչափի հրազենից:
Այս պահին իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ հայկական կողմում չկան: