13/10/2015 12:03
Երասխի կայարանում էլեկտրական գնացքում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ՀՀ ՏԿԱԻՆ ժամը 06.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլ.գնացք:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600v լարումով էլեկտրական մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլ.վահանակի տուփը: