13/10/2015 09:28
Հայրիկյանը ձևական է համարում «Նոր Հայաստանի» ստեղծումը
Երեկ ստեղծված «Նոր Հայաստան» ճակատում չկար ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այնինչ վերջինս ակտիվորեն մասնակցում էր այդ ճակատի քննարկումներին, նիստերին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հայրիկյանն ասել է, որ «հատուկ իմաստ չի տեսնում ինչ-որ խորհրդի անդամակցման հարցում»:
«Ձևականություն կա խորհուրդ ստեղծելու մեջ, երբ խորհրդակցման մարմին կա: Չհասկացա դրա իմաստը, մանավանդ, որ ռազմավարական ծրագիր մշակելու հարցում խորհուրդ պետք չէ: Մենք լսեցիքն ու որոշեցինք, որ այս անգամ կլինենք որպես դիտորդ»,- ասել է Պ. Հայրիկյանը: