13/10/2015 15:26
Ռուսական ռազմաբազան նոր զորավարժություններ կանցկացնի
Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորականները կմշակեն հատուկ մանևրային գործողություններ: Զորավարժությունների առանձնահատկությունը նրանում է կայանում, որ հնարավոր լինի բարձրադիր լեռնային պայմաններում միաժամանակյա տակտիկական-հատուկ գործողություններ իրականացնել հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ցամաքային զինուժը քողարկելու նպատակով մանևրերում մասնակցություն են ունենալու նաև ՄիԳ-29 կործանիչները, որոնք տեղակայված են Էրեբունու ավիացիոն բազայում: