02/11/2015 13:46
Բ. Սահակյանի մոտ քննարկվել է Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և «HALO Trust» կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Արցախի նախագահ Սահակյանն ընդգծել է, որ «HALO Trust» կազմապերպությունը կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր հանրապետությունում՝ հավելելով, որ «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: