23/11/2015 15:45
Անչելոտին պատրաստ է նորից գլխավորել Ռեալ Մադրիդը
Անչելոտին պատրաստ է նորից գլխավորել Ռեալ Մադրիդը: Այս մասին հաղորդում է «korrespandent.net»-ը:
«Վերադառնա՞լ Ռեալ հաջորդ մրցաշրջանում, իսկ ինչու ոչ: Ես ինձ հրաշալի եմ զգացել ինչպես Ռեալում, այնպես ել Չելսիում և ՊՍԺ-ում:
Ես արդեն ասել եմ, որ կսպասեմ մրցաշրջանի ավարտին, ինչից հետո կվերադառնամ մարզչական կարիերայիս, և չեմ պատրաստվում փոխել իմ որոշումը: Ես արդեն մերժել եմ մի քանի ակումբների առաջարկներ:
Ի դեպ, մեկ շաբաթ առաջ ես խոսել եմ Քրիստիանու Ռոնալդուի հետ և նա ոչ մի վատ բան չի ասել Բենիտեսի հասցեին»,-ասել է իտալացի մասնագետը: