23/11/2015 15:39
Այսպիսի հարցերը ոտքի վրա չեն քննարկվում. Նաղդալյան
Մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան շատ ժամանակ կա, և մենք դեռ ժամանակ ունենք մեր հետագա անելինքներն ու ռազմավարությունը մշակելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով հարցին, թե չեն պատրաստվում բոյկոտել ԵԽԽՎ նիստը:
«Չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակներից մեկն է: Բայց եթե չենք հասնում այն իրավիճակին, որ քեզ լսողները ընդունեն նաև քո արգումենտների ծանրակշռությունը, պետք է նաև բոյկոտել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱԺ-ում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկումները ի՞նչ քաղաքական որոշումների փոփոխությունների հանգեցրին և արդյոք նոր քաղաքականություն մշակվել է այս ուղղությամբ, Հ. Նաղդալյանն ասաց կարճ.
«Այսպիսի հարցերը ոտքի վրա չեն քննարկվում»: