23/11/2015 15:26
ՓՄՁ-ները նոր սերնդի ՀԴՄ-ներից մեկ տարով էլ կազատվե՞ն
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ Կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով հետաձգել փոքր և միջին ձեռնարկատերերի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքերը գնելու պարտավորությունը:
«Իսկ եթե վերջնաժամկետը չերկարաձգվի, ապա մինչև հունվարի 1-ը ՓՄՁ-ները պետք է տեղադրած լինեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքեր»,- բացատրեց նա:
Վ. Միրումյանը նաև տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 25 հազար ձեռնարկատեր այս պահի դրությամբ չունի նոր սերնդի ՀԴՄ սարք, շուրջ 30 հազար ՓՄՁ-ներ ներդրել են նոր համակարգերը: