25/11/2015 17:10
Գվարդիոլա. Թիմում բոլորը հրաշալի էին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է իր թիմին «Օլիմպիակոսի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո: Յաղորդում է «Soccer.ru»-ն:
«Ես շատ ուրախ եմ, որ անցանք հաջորդ փուլ: Թիմում բոլորը հրաշալի էին: Մենք ցանկանում էինք խմբում գրավել առաջին տեղը և արեցինք դա: Մենք կրկին տանը շատ գնդակներ խփեցինք: Մենք այնքան էլ շատ չէինք տիրում գնդակին, սակայն առանց գնդակի հրաշալի խաղ ցույց տվեցինք: Մեր թիմը բարձր կամային հատկանիշներ ունի: Այսօր մենք լուծեցինք մեր խնդիրը Չեմպիոնների լիգայում և մինչև փետրվար կարող ենք առանձնապես չմտածել այս մրցաշարի մասին»,-ասել է Գվարդիոլան: