25/11/2015 11:29
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել չինական ակումբ
«The sun»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել չինական ակումբ:
Չինացիները ցանկանում են անգլիացուն դարձնել իրենց առաջնության աստղը:
Հոկտեմբերին Չինաստանի առաջնության ղեկավարությունը 1,25 միլիարդ դոլարով վաճառել է խաղերը հեռարձակելու իրավունքը: Չինացիները ցանկանում են հրավիրել մի գերաստղի, ով կդառնա առաջնության դեմքը և հեռուտադիտողների ուշադրությունը կգրավի:
«The sun» պարբերականի փոխանցմամբ, այդ աստղը կլինի Ուեյն Ռունին, ով արդեն բանակցություններ է վարում ակումբներից մեկի հետ: