Չէր սիրում շատ շպարված աղջիկներին, ինքն էլ շատ քիչ էր շպարվում, բայց միշտ խնամված էր ու գեղեցիկ. Ռոման Բաբայանը՝ Վարդուհի Վարդերեսյանի մասին

25/11/2015 20:34

Չէր սիրում շատ շպարված աղջիկներին, ինքն էլ շատ քիչ էր շպարվում, բայց միշտ խնամված էր ու գեղեցիկ. Ռոման Բաբայանը՝ Վարդուհի Վարդերեսյանի մասին


Երեկ 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ բեմի զարդերից ևս մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը, ում մարմնավորած Մարգարիտան, չեխովյան Ռանևսկայան, Շանթի՝ իշխանուհին մեկը մյուսից կանացի էին, շքեղ ու խոսուն: Կանացի քնքշությամբ ու մայրական բնազդով օժտված դերասանուհին Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության մեջ զերծ չմնաց փոքրիկ տղային՝ Ջոնիին կերպարանավորելուց, այն էլ այնքան համոզիչ, որ քչերն էին կռահել, թե ո՞վ էր բեմում…

Aysor.am-ը, ցավով փաստելով դերասանուհու հեռանալը, զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասան, Վարդուհի Վարդերեսյանի վերջին տարիների լավագույն ընկեր ու բարեկամ Ռոման Բաբայանի հետ: 

Պետք է տիկին Վարդուհու վրա գոռգոռայի, կոպիտ խոսքեր ասեի

«Թատրոնի թե՛ մեծ, թե՛ երիտասարդ դերասանները՝ բոլորն էլ գիտեն, որ ես և տիկին Վարդուհին շատ մտերիմ էինք: Նա ինձ էր շատ սիրում, ես էլ իրեն: Միջոցառումներին, իր հեղինակային երեկոներին միշտ ես պետք է իրեն ուղեկցեի, իր կողքին լինեի: Շատերը գիտեին, թե նա իմ տատիկն է ու ես հենց այդպես էլ ընկալում էի նրան՝ հարազատ ու թանկ մարդ…Մենք ծանոթացել ենք 2008 թվականին: Երկուսս էլ ներգրավված էինք նույն՝ «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ: Ես նոր էի աշխատում թատրոնում: Ըստ կերպարի՝ պետք է տիկին Վարդուհու վրա գոռգոռայի, կոպիտ խոսքեր ասեի…Բայց չէի կարողանում, հենց բեմ էի մտնում՝ լռում էի ու ինձ բեմից հանում էին, ուղարկում, որ դերիս վրա աշխատեմ: Ես էլ չէի ասում, որ պատճառը ոչ թե իմ չպատրաստված լինելն է, այլ այն, որ չեմ կարողանում գոռալ այդ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ վրա: Մի անգամ տիկին Վարդուհին ինձ «կուլիսներում» ասեց. «Ինչի՞ համար լավ չես խաղում, ի՞նչ է՝ չգիտե՞ս, թե ինչպես պետք է խաղալ»: Ստիպված էի խոստովանել, որ ուղղակի ամաչում եմ իր վրա գոռամ: Նա, իհարկե, ասաց, որ որպես դերասան՝ բեմում հանգիստ լինեմ, դա նրան չի վիրավորում (ժպտում է)… Այդ օրվանից մտերմացանք: Հաճախ էի այցելում իրեն, հեռախոսով էինք զրուցում»:

Շատ էր ուզում տեսնել և՛ իմ, և՛ թոռան հարսանիքը

Հայաստանում չէի, 4-5 ամիս առաջ՝ մեկնելիս, իր տուն գնացի: Երբ վերադարձա, զանգեցի, որ գնամ տեսնեմ: Վատառողջ էր, ասաց՝ հիմա լավ չեմ, թող մի քիչ կազդուրվեմ, նոր արի ինձ տես: Ինքը սիրում էր միշտ կոկիկ լինել, գեղեցիկ… Ափսոս, այդպես էլ չհասցրեցի նրան հանդիպել… Շատ էր սիրո՞ւմ էր խորհուրդներ տալ: Ինձ շատ է օգնել թե՛ գործնական, թե՛ անձնական ու ընտանեկան հարցերին առընչվող խորհուրդներով: Միշտ ճիշտ ուղղին էր մատնանշել: Իր հետ խոսում էի, կիսվում: Նույնիսկ խորհուրդ էր տալիս՝ ինչպիսի աղջիկ, ընկերուհի ընտրեմ. չէր սիրում շատ շպարված աղջիկներին, ինքն էլ շատ քիչ էր շպարվում, բայց միշտ խնամված էր ու գեղեցիկ: Իրեն շատ լավ էր նայում: Խորհուրդ էր տալիս կյանքը, երիտասարդությունս մի լավ վայելեմ, հետո ամուսնանալ… Ինձ հետ կապված մի երազանք ուներ. միշտ ասում էր՝ հարսանիքիդ առաջին հյուրը ես պետք է լինեմ: Այն աղջկան, որին կընտրես, մինչև իմ հավանությունը չտամ՝ չես ամուսնանալու (ժպտում է): Ի դեպ, նման երազանք ուներ նաև կապված իր թոռնիկի հետ, շատ էր ուզում տեսնել և՛ իմ, և՛ թոռան հարսանիքը… Մեր կարծիքները, ճաշակները համապատասխան էին: Մենք այդ թեմայի շուրջ հաճախ էինք զրուցում, մեր տեսակետներով կիսվում: Կձգտեմ այնպիսի աղջիկ ընտրել, որ վստահ լինեմ՝ ինքը հավանություն կտար… Մի անգամ մարտի 8-ին նրա տուն գնացի մեր թատրոնի դերասանուհիներից Արաքսյա Մելիքյանի հետ: Ծաղիկներ ու շամպայն էինք վերցրել: Երբ դռան դիմաց կողքիս Արաքսիային տեսավ՝ չոր տոնով ասաց՝ «սա՞ ով է»… Դե, մեկ-մեկ պատահում էր, որ մոռանում էր դերասաններին: Ես անմիջապես ներկայացրեցի, որ ոչ թե ընկերուհիս, այլ մեր թատրոնի դերասանուհիներից է… Այդ խանդը կար, ուզում էր ընտրածս աղջկան առաջինն ինքը տեսնի, հավանություն տա:

Շատ հպարտ էր ու ոչ բոլորի հետ էր շփվում

Ես էլ եմ միշտ լսել նման բաներ: Գուցեև ուրիշների նկատմամբ այդպիսին է եղել, բայց իմ հանդեպ երբեք նման բան չի արել: Ինձ շատ լավ էր ընդունում: Ես իրեն առօրյայում այդպիսի վիճակներում չեմ տեսել: Բայց ասեմ, որ իր տունն ամբողջությամբ իր նկարներով էր զարդարված: Ընտանիքի անդամների նկարների կողքին ուրախությամբ, մի փոքր էլ հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ նկարն էլ տեղ է գտել… Շատ լավ ընտանիք ունի. մի տղան՝ ընտանիքով Հայաստանից դուրս է ապրում, մյուս տղան, հարսը, թոռները միշտ այցելում էին, իր մոտ էին լինում:

Հիշողություններ

Իր երեկոներից մեկի փորձի ժամանակ, որը կազմակերպել էր Վահե Շահվերդյանը, ես նկարահանում ունեի: Վահե Սուրենիչին խնդրեցի, որ այդ փորձին չգամ, որպեսզի կարողանամ նկարահանումս հասցնել: Սակայն նկարահանման ընթացքում ինձ անընդհատ զանգում էին թատրոնից ու ասում, որ տիկին Վարդուհին ինձ է «պահանջում», այլապես փորձը չեն սկսի: Դե, բանականաբար, շտապ տաքսիով հասա թատրոն: Տիկին Վարդերեսյանը «խառնվեց» իրար, հարցերց, թե ինչո՞ւ են ինձ նկարահանումից «կտրել», կանչել, չեն թողել «փող աշխատեմ»… Այնուհետև ինձ թևանցուկ՝ բեմում քայլեց, բավական երկար զրուցեց ու վերջում ասաց. «Ապրես, որ եկար, այ հիմա գնա նկարահանման»…

Նաև հիշում եմ, որ «Արմենիա» հեռուստաընկերությունում իր ծննդյան տարեդարձն էր նշվում: Ես այդ ժամանակ Հանրային հեռուստաընկերությունում էի աշխատում: Դե կիշեք, հեռուստաընկերությունները մի շրջան միմյանց խանդով էին վերաբերում… Տիկին Վարդերեսյանի պահանջով ինձ էլ կանչեցին «Արմենիա», նստեցրին ամենաառաջին շարքում… Բայց խնդիրն այն էր, որ նկարահանող խումբը չէր կարողանում նրան համոզել, որ շալն ուսերին գցի: Ոչ մեկին չէր լսում: Բոլորն ընկած «Ռոմանին» էին փնտրում՝ իմանալով, որ միայն նրան է լսում, բայց չգիտեին, որ ես եմ: Ի վերջո՝ ես համոզեցի, որ նա շալն ուսերին գցի, նոր նկարահանվի: Այդ օրը ևս դարձա իր «հուշարարը»՝ ո՞նց նստի, որտե՞ղ, թե չէ ոչ-ոքի չէր ենթարկվում (ժպտում է):

Բարդ բնավորություն ուներ

-Այո, թեև մեր մեջ ոնֆլիկտներ չեն եղել, միմյանցից չենք նեղացել: Շատ հյուրասեր էր, սիրում էր քաղցրավենիքով հյուրասիրել իր մտերիմներին: Նաև շատ, շատ արտիստիկ էր, կարող էր անմիջապես կերպարի մեջ մտնել… Չեր սիրում, որ իրեն ընդհատում էին, ու մեծ նվերներ չէր սիրում, փոքրիկ ու ճաշակով նվերներ էր նախընտրում:

Թող դա լինի իմ վերջին դերը

Միշտ ասում էր, որ իր նկատմամբ պետական վերաբերմունքը, ուշադրությունը քիչ է: Միայն վերջերս մի քիչ հիշեցին, տուն տվեցին, ուշադրություն դարձրին… Շատ էր ցանկանում մի նոր ներկայացման մեջ խաղալ, մտածում էր՝ ապաքինվի ու նոր մի գործում ներգրավվի: Ասում էր՝ թող դա լինի իմ վերջին դերը… Ավաղ՝ չստացվեց…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ 22/04/2024 17:06 Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան 22/04/2024 17:02 Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 22/04/2024 16:51 Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը 22/04/2024 16:49 Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել 22/04/2024 16:41 Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեական անցյալ ունի, տարակուսելի է նրա և ոստիկանության համագործակցությունը. «Մարտական եղբայրություն» 22/04/2024 16:37 Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս 22/04/2024 16:27 Քաղաքացիները փակել էին նաև Բավրայի անցակետը 22/04/2024 16:19 Օնիկ Գասպարյանը պատրաստ է պայքարել տավուշցիների հետ 22/04/2024 16:05 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 22/04/2024 15:42 Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 22/04/2024 15:34 Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 22/04/2024 15:32 Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է 22/04/2024 15:22 Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից 22/04/2024 15:20 Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարված է 22/04/2024 15:17 Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում 22/04/2024 15:09 Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն 22/04/2024 14:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծնունդը 22/04/2024 14:52 «Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին 22/04/2024 14:43 Ֆրանսիայի դեսպանը Տավուշում է. տպավորված է մարզի բնությամբ 22/04/2024 14:41 Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան 22/04/2024 14:26 Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում

Տվյալ բաժնի վերջին նյութերը