25/11/2015 15:41
Պուտինի հրամանագրով՝ խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «ՌԴ զինված ուժերի զինծառայողներին ՌԴ պետական մրցանակներ շնորհելու մասին»: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած հերոսության և արիության համար փոխգնդապետ Օլեգ Անատոլիի Պեշկովին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու):
Զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած քաջության և խիզախության համար Արիության շքանշանների են արժանացել կապիտան Կոնստանտին Վալերիի Մուրախտինը և մատրոս Ալեքսանդր Միխայիլի Պոզինիչը (հետմահու):
Նշենք, որ փոխգնդապետ Պեշկովը եղել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված Սու-24 ռմբակոծիչի օդաչուն, իսկ կապիտան Մուրախտինին՝ Սու-24-ի մյուս օդաչուն, ում փրկել են ռուս և սիրիացի զինվորականները։