Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ ՖԱՖ-ին. Կարծում եմ՝ անհայտ չի մնա, թե ում շահերն է արտահայտում այս խմբակը

25/11/2015 17:49

Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ ՖԱՖ-ին. Կարծում եմ՝ անհայտ չի մնա, թե ում շահերն է արտահայտում այս խմբակը


Քիչ առաջ ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսերի պատասխանատուների և վերլուծաբանների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից: 

Հրավիրված ներկայացուցիչների հետ զրույցն ընթացավ հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային ակումբներին, Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ: ՀՖՖ նախագահը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Խոսվեց նաև մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության ֆորմատում էին և նպատակ ունեին ավելի իրազեկել այն մարդկանց, որոնք պատասխանատու են ֆուտբոլային լրահոսերի համար:
Անդրադարձ եղավ նաև վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:
Ներկաներին տրամադրվեց նաև «ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից»:

Ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն ամբողջությամբ. 

«ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան  ֆուտբոլային համաշխարհային և եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի անդամ,  Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց  Միություն է,  որի գործունեության հիմնական նպատակներն են՝ ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը և զարգացումը Հայաստանում և հայկական ֆուտբոլի պատշաճ  ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում:
ՀՖՖ անդամներն են և ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող և ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում և առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:

ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման և սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները և, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը և ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի և հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում և երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները /խմբերը Հայաստանում և նրանից դուրս  սակավաթիվ են, և եթե չհաշվենք ակումբային մակարդակը,  ապա նրանք ընդամենը երեքն են, որոնք երբևէ համագործակցության նպատակով դիմել են  ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, և դատելով ՖԱՖ-ի գործունեությունից /ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր և այլ ակտիվություններ/, կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների և համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

Եվ այդ տեսանկյունից, հանդես գալ կամ փորձ անել հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած՝ ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից:

Ինչ վերաբերվում է «պահանջներ», այն էլ վերջնագրի տեսքով «պահանջներ»  ներկայացնելուն, ապա հենց այդ նույն համատեքստում և իրավական տեսանկյունից  այն հիմնազուրկ է  և, կարծում եմ դա ակնհայտ է անգամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող փոքրաթիվ այն խմբակին, ով փորձում է մանիպուլյացնել նույն ՖԱՖ-ի (և ոչ միայն)  բազմաթիվ ազնիվ այլ երկրպագուների հայկական ֆուտբոլի վերջին արդյունքների հետ կապված արդարացի ցասումը: Այլ հարց է, թե այդ խմբակը ինչ նպատակներ է հետապնդում կամ ում շահերն է արտահայտում /կարծում եմ չի կարող երկար ժամանակ անհայտ մնալ/:  

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռևս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության և դեմոկրատական աննախադեպ սկզբունքեր, որի հետևանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաև ողջ հանրությանը: Դրա վառ ապացույցն են ՀՖՖ տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվությունները, որոնք մշտապես հաստատված են եղել միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից,  իմ կողմից կատարված գործունեության մասին մանրակրկիտ հաշվետվությունները, գալիք ժամանակաշրջանի ծրագրերը (դրանք բաց տեղադրված են նաև ՀՖՖ պաշտոնական կայքում), և վերջապես, թափանցիկ և դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունները: Ավելին, շատերին է հայտնի, որ ես անձամբ կամ ՀՖՖ գործադիր կոմիտեի հետ միասին հրապարակային քննարկման առարկա եմ դարձրել հայկական ֆուտբոլի առջև ծառացած հիմնախնդիրները և լսել յուրաքանչյուրի կամ յուրաքանչյուր՝ անգամ փոքրաթիվ խմբի կարծիքն ու առաջարկությունները:

Այս տեսանկյունից բացառություն չի կազմել նաև հենց նույն ՖԱՖ-ը, ում հետ անձամբ եմ քննարկել նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկությունները, որի ստեղծմամբ ուրախացել եմ առաջինը և գաղտնիք չէ նաև, որ սկզբնական ժամանակահատվածում նաև մեծապես օժանդակել և նպաստել եմ նրա կայացմանը: Սակայն դադարել եմ անել դա, երբ նկատել եմ, որ ՖԱՖ-ը ղեկավարող կամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող խմբակում սկսել են գերադասել հակաֆուտբոլային, անձնական ամբիցիաները, բիզնես կոմպոնենտը և ակտիվությունները, որոնք ոչ միայն չէին նպաստում հայկական ֆուտբոլին, այլ որոշ դրվագներում անգամ հասցնում էին բարոյական և նյութական վնաս: Բավական է միայն նշել, որ նրանց գործողությունների արդյունքում ՀՖՖ վճարած տուգանքներով կարելի կլիներ մեկ բարձր որակի խաղադաշտ կառուցել Հայաստանում:

Անդրադառնալով այպես կոչված «պահանջներին», պետք է նշեմ, որ միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման և ապատեղեկատվության սկզբունքով:

Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ»,  ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված  ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի և նրա փոխարեն կաշխատի և կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար և իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն  և ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե և ոչ միայն) ճակատագիրը:

Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն:

Նշվում է, որ «հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որևէ պաշտոնյայի քմահաճույքով և ամբիցիաներից»: Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզիչը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից  և կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյո՞ք ակնհայտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միևնույնն է՝ կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյո՞ք ակնհայտ չէ, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը շատ լավ հասկանալով սա՝ ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը և ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը:

Մինչ այժմ ներգրավված հավաքականի ցանկացած մարզչի հետ աշխատանքի սկզբունքը եղել է մեկը՝ իմ գլխավորությամբ ՀՖՖ-ն ապահովում է հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ մարզիչը՝ լավ խաղը և արդյունքը: Իսկ ես, կարող եմ ասել, որ մշտապես արել եմ անգամ ավելին, քան պահանջվել է:

Ես պատասխանատու եմ նաև հավաքականի գաղափարախոսության, բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության և կազմակերպվածության համար:

Այո, բազմիցս հրապարակային հայտարարել և կրկնում եմ, որ հավաքականը ֆուտբոլիստների համար է, ովքեր գալիս են այնտեղ ազգի պատիվը բարձր պահելու, հավաքականի հաղթանակի համար անմնացորդ նվիրվելու այլ ոչ դրանից տարբեր այլ նպատակներով: Եվ հենց այդ նպատակով էլ եղել են մի քանի ֆուտբոլիստների հետ կապված իմ հայտարարությունները: Բայց և հավատացնում եմ, որ չի եղել ֆուտբոլիստ, ում հավաքականի մարզիչը ցանկացել է տեսնել հավաքականում և չի ստացել այդ հնարավորությունը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ): Ի վերջո ՖԱՖ-ին սպասարկող որոշ լրատվամիջոցներ և թղթակիցներ կարող էին գտնել գոնե մեկ մարզիչ, որը կհայտարարեր, որ ինքը ուզեցել է հրավիրել որևէ ֆուտբոլիստի և ՀՖՖ նախագահը արգելել է: Մնացածը հեքիաթներ են:

Հավաքականի խաղերի տոմսերի արժեքի հետ կապված խնդիրը:  Փորձ է արվել  հարցի հետ կապված «պրոֆեսիոնալ» կերպով համեմատական վերլուծություն կատարել այլ երկրների հետ: Ինչու՞ նույն «պրոֆեսիոնալությամբ» չի համեմատվել թե նույն այդ երկրներում ֆուտբոլային հասարակությունը ուղղակի (անդամավճարներ, ուսման կամ մարզման վարձ և այլն) կամ անուղղակի (պետական կամ տեղական ինքնակառավարման կառույցների բյուջեներ վճարված հարկեր և տուրքեր, վիճակախաղերից կամ խաղադրույքներից պարտադիր մասհանումներ և այլն)  ճանապարհներով որքան  ներդրումներ են կատարվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Իսկ այդ երկրներում կա՞ն մասնավոր սեփականության «Հրազդան» մարզադաշտեր, որոնց պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ֆեդերացիան է ներդնում մեկ միլիարդ դրամից ավել միջոցներ:

Իսկ այդ երկրներից քանիսու՞մ է Ազգային մարզադաշտը պատկանում ֆեդերացիային, եվ քանի՞սն են ստիպված եղել նույն Ազգային մարզադաշտերի կառուցման, վերակառուցման և արդիականացման նպատակով 3,5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ կատարել և միայն պահպանման նպատակով տարեկան միջին հաշվով 150 միլիոն դրամ ծախսել: Կամ, այդ երկրներից քանիսի՞ ֆեդերացիաներն են ստիպված եղել պետության կամ ակումբների փոխարեն ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նպատակով 12 միլիարդ դրամից ավել ներդրումներ կատարել: Կամ, երբ որ համեմատություններ են արվում այլ պետությունների ՀՆԱ-ների հետ, այդ դեպքում ինչու՞ չեն բերվում տվյալներ, թե որ երկրների կառավարությունները որքանով կամ ինչ ծրագրերով են ֆինանսավորում ֆուտբոլն ու ֆուտբոլի զարգացումը:

Համեմատության համար ցուցանիշներն իհարկե կարելի է ավելացնել, սակայն դա չէ նպատակը, այլ մեկ շատ կարևոր փաստ, որ այսպես կոչված «էժան» տոմսերի կարիք ունեցող սոցիալապես անապահով կամ երկրպագուների որևէ խումբ երբևէ չի անտեսվել:
Հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ՖԱՖ-ին քաջ հայտնի անհատույց կամ մասնակի հատուցման եղանակով տրամադրվել են հազարավոր տոմսեր:  Ավելին, ՀՖՖ ներդրումներով Հանրապետական մարզադաշտում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը հետայսու հնարավորություն կտա իրագործելու գների, այսպես կոչված սեզոնային տոմսերի, պատանի ֆուտբոլիստների համար տրամադրվող տոմսերի և վերահսկողության ավելի ճկուն համակարգ:
Եվ ամենավերջում,  այս և նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն և անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր և կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների և այլ տարբեր խմբերի, այդ թվում նաև ՖԱՖ-ի հետ և մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն ՖԱՖ-ի ղեկավար խմբակի համար:

Հարց է առաջանում, թե ինչու՞  հանկարծ հիմա ՖԱՖ-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ... Արդյո՞ք տոմսերը «թանկ» չէին, արդյո՞ք մարզչիչը «խարիզմատիկ էր և հանրահայտ», արդյո՞ք այլոք չէին որոշում հավաքական հրավիրվողների ցանկը՝ երբ հավաքականը լավ էր խաղում...

Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա և բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը և թե իրական կազմակերպիչներին»:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել