25/11/2015 13:36
Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումը
Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումը։ Այդ մասին հայտնել է «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Ինչպես հաղորդում է Газета-ն, Միլլերն ընդգծել է նաև, որ ռուսական գազի գնումներից հրաժարվելը լուրջ վտանգներ է ստեղծում դեպի Եվրոպա ուկրաինական միջանցքով ռուսական գազի տարանցման համար, քանի որ Ուկրաինան գազը վերցնում է ստորգետնյա պահեստներից։
«Ուկրաինայի պետական նավթագազային ընկերությունից նոր կանխավճար չի ստացվել։ Ընկերությունից գազի մատակարարման դիմում դեռևս չկա: Այդկերպ՝ մատակարարումները դադարեցվում են մինչև նոր վճարումներ ստանալը»,- հայտնել է «Գազպրոմի» ղեկավարը: