25/11/2015 13:48
Սերգեյ Շոյգու. Սու-24-ի երկրորդ օդաչուին հաջողվել է փրկել, նա մեր բազայում է
ՌԴ հատուկ ստորաբաժանումների ու սիրիական բանակի ջանքերով հաջողվել է փրկել նախօրեին թուրք-սիրիական սահմանի մոտ խփված Սու-24-ի երկրորդ օդաչուին: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Գործողությունը հաջող է անցել: Օդաչուն արդեն մեր բազայում է՝ ողջ առողջ է»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Նշենք, որ փրկության հատուկ գործողությունը տևել է մոտ 12 ժամ:
Շոյգուն շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին, ովքեր, վտանգելով կյանքը, մասնակցել են գործողությանը: