25/11/2015 15:34
Լպուտյան. 2016-ին Բաքվում Շախմատային Օլիմպիադային մեր մասնակցության հարցը կքննարկվի
Բաքվում 2016-ի Շախմատային օլիմպիադային Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը դեռևս կքննարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:
«Այս հարցի շուրջ տղաները նույնպես պետք է իրենց կարծիքները հայտնեն»,- ասաց նա՝ ավելացնելով.
«Ես՝ որպես շախմատիստ եմ ասում, եթե շախմատիստը ինչ-որ մի վայրում է և ինքն ազատ չէ իր մտքով, նույնիսկ եթե մի փոքր էներգիա է կորցնում, դա խիստ անդրադառնում է իր կենտրոնացման ու խաղի վրա»:
Սմբատ Լպուտյանն ընդգծեց՝ մեր տղաների համար բավականին դժվար է լինելու, հատկապես այն դեպքում, որ մրցաշարը երկարատև է՝ 2 շաբաթից ավելի:
«Ամեն դեպքում մենք այդ հարցը դեռ կքննարկենք և տեսնենք գուցե ինչ-որ այլ հետաքրքիր մտքեր լինեն, որ կարողանանք մասնակցել: Ես նկատի ունեմ բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և այլն: Դեռ կմտածենք և հետո մեր մտքերը կկիսենք հասարակության հետ»,- ամփոփեց Սմբատ Լպուտյանը: