25/11/2015 12:41
Սոս Գիմիշյան. Եթե իշխանությունները լավը չեն, կառավարման համակարգը կապ չունի
Սահմանադրությունը պիտի համապատասխան լինի տվյալ երկրին ու դրա առջև դրված խնդիրներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն՝ ավելացնելով, որ պետք է սպասենք ու տեսնենք, թե նախորդի համեմատությամբ ինչ նոր բան կտա մեզ այս սահմանադրությունը.
«Սահմանադրության լավ ու վատ չի լինում: Մենք հաճախ ասում ենք, որ մեզ մոտ քաղաքական դաշտը կայացած չէ, քաղաքացիական հասարակւթյունը նոր ծիլեր է տալիս: Ահա այս իրավիճակում փոփոխությունները լուրջ հնարավորություններ են տալիս»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հակադարձեց ՀՀԿ պատգամավորին՝ նշելով, որ այդպես էլ հերթական անգամ չլսեց նոր Սահմանադրության որևէ դրական կետի մասին:
«Եթե իշխանությունները լավը չեն, կառավարման համակարգը կապ չունի»,- ասաց Գիմիշյանը՝ ամփոփելով.
«Նշանակություն չունի կառավարման համակարգը, նշանություն ունի, թե ինչպիսին է կարգը, կանոնը, բյուրոկրատիան»: