25/11/2015 17:40
Տուլայի վթարից տուժածները փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել Տրանսպորտի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են
ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը (Պահանջվող փաստաթղթերի ցանկը տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում):
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (010) 59-00-24, (010) 59-00-29:
Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02, (010) 59-01-04, (010) 59-01-05 հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային հասցեով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։
1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի 1,5 մլն դրամ:
2. ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700
հազարական դրամ:
3. Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։