25/11/2015 12:50
Նորքի բնակիչներ. Հանցագործներն արաբների են նման, բայց խոսում են հայերեն
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Երևանի Նորք-Մարաշում ձերբակալվել է հանացվոր խումբ, որը նախապատրատվում էր խոշոր հանցագործության: Վաղ առավոտից դեպի Նորք տանող և մի շարք ավտոճանապարհներ փակ են, ոստիկաններն արտակարգ ռեժիմով են աշխատում:
Լրագրողների հետ զրույցում Նորք-Մարաշ թաղամասի բնակիչները պատմել են, որ այնտեղ, որտեղ կանխվել է հանցավոր խմբի գործողությունները, հաճախ են «Գազել» մակնիշի ավտոմեքենայով մարդիկ եկել-գնացել, ինչ-որ բաներ տարել-բերել, իսկ այսօր առավոտյան լսել են այդ տանից կրակոցներ:
«Մի քանի ձայն լսեցինք, կրակոցներ էին, արթնացանք, մոտեցանք պատուհանին, այդ պահին մութ էր, ոչինչ չէր երևում, հետո տեսանք դիմակավորված մարդիկ ներս մտան, ոստիկանության աշխատակիցներն էին»,-լրագրողների հետ զրույցում ասել է խուզարկվող տան հարևանությամբ բնակվող Հենրիկ Սահակյանը:
Նշենք, որ այս պահին բնակարանում իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ հանցավոր խումը ենթադրաբար կապված է հայաստանյան ընդդիմադիր ուժերից մեկի հետ, իսկ թե կոնկրետ որ քաղաքական ուժի մասին է խոսքը, մանրամասները չեն հաղորդվում:
Բնակիչները պատմում են միայն, որ արտաքին տեսքից հանցագործները նման էին արաբների, տիրապետում նաև հայերենին: Տունը, որտեղ ապրում էին, վարձակալած էր:
Հարևանները ենթադրել են, թե նրանք սիրիահայեր են, հետևաբար հանցագործ լինելու որևէ կասկած չեն ունեցել: Նրանց կողմից արտառոց որևէ բան չեն նկատել և մի քանի ամիս է, ինչ ապրում են այդ բնակարանում: