25/11/2015 13:03
Դ. Մեդվեդև. Թուրքիան ցուցադրեց, որ պաշտպանում է «Իսլամական պետությանը»
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին՝ ուղղակիորեն մեղադրելով Թուրքիան «Իսլամական պետությունը» պաշտպանելու համար:
«Թուրքական իշխանությունների անմիտ-հանցավոր գործողությունները, որոնք խոցեցին ռուսական ինքնաթիռը, բերեցին երեք հետևանքի:
Առաջինը. վտանգավոր սրվեցին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, ինչը չի կարող արդարացվել ոչ մի շահով, այդ թվում և պետական սահմանների պաշտպանությամբ:
Երկրորդ. իր գործողություններով Թուրքիան ցուցադրեց, որ պաշտպանում է «Իսլամական պետության» գորհայիններին, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով առկա տեղեկատվությունն այն մասին, որ թուրք բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ֆինանսական հետաքրքրություններ ունեն՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող ձեռնարկություններում արտադրվող նավթամթերքի մատակարարումից:
Եվ երրորդ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները խզվել են, այդ թվում և տնտեսական և հումանիտար ոլորտներում:
Այս կորուստը դժվար կլինի լրացնել, դրա ուղղակի ազդեցությունը կարող է լինել մի շարք կարևոր համատեղ պրոեկտների իրականացումից հրաժարումը և թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը ռուսական շուկայում»: