25/11/2015 12:22
Կ. Կոսաչև. Միջպետական բոլոր հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է սառեցնել
ՌԴ Դաշնային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը Facebook-յան իր էջում առաջարկել է սառեցնել բոլոր միջպետական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ խոցված Սու-24-ի պատճառով:
«Այս հարվածքով Թուրքիան, ըստ ամենայնի, ընտրեց իր տեղը պատմության մեջ: Եվ ոչ միայն սիրիական հակամարտության առումով, այլև չարի ու բարու ժամանակակից պայքարում: Եվ այդ տեղը, ինչպես պարզվեց, հակաահաբեկչական կոալիցիայից դուրս է: Նրա տեղը, կամա թե ակամա, ահաբեկիչների հետ է: Սրանք կոշտ գնահատականներ են, բայց ստիպված ենք ձևակերպել հենց այսպես, քանի որ ամբողջ գործիքակազմից՝ ուշադրություն չդարձնել, դարձնել որոշակի զգուշացումներով և ընդվզումներով (եթե կարծում եք, որ սահմանները խախտվել են), ընտրվեց ամենածայրահեղը, թշնամականը, ավերիչն ու սպանիչը:
Մի ակնթարթում քանդվեց այն, ինչ կառուցվել է ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններում տարիներով՝ վստահությունն ու գործընկերությունը: Վերադարձան անվստահությունն ու թշնամությունը: Թուրքական ղեկավարության ֆենոմենալ սխալ, որը հանցագործությունից էլ վատ է, այդ թվում և սեփական ժողովրդի առջև: Քանի որ այս իրավիճակը չեն զլանա օգտագործել հենց ահաբեկիչները, որոնց դեմ էլ գործում էր ռուսական ինքնաթիռը, վերջին հաշվով պաշտպանելով նաև նույն Թուրքիային: Ես խորապես ցավում եմ, որ մեր միջհասարակական հարաբերություններին նման հուժկու հարված է հասցվել, քանի որ ռուսները սովոր են թուրքերի մեջ տեսնել ընկերների և գործընկերների, և ոչ թե նրանց, ովքեր չպարտադրված իրավիճակում պատրաստ են անմիջապես սպանել՝ այն մարդկանց, ովքեր որևէ թշնամանք չունեին ոչ Թուրքիայի, ոչ էլ թուրք ժողովրդի նկատմամբ:
Թուրքական կողմից ներողության հույս, ցավոք, չկա: Արդյոք ՆԱՏՕ-ն այդքան խիղճ կունենա տալ կատարվածին ազնիվ գնահատական: Սպասում ենք գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի մեր գործընկերների արձագանքը:
Ռուսաստանի քաղաքացիների նվազագույն ծրագիրն է, որոնք պատրաստվում էին իրենց արձակուրդներն անցկացնել Թուրքիայում, չանել դա: Եվ բոլոր միջպետական հարաբերությունները Թուրքիայի հետ, կարծում եմ, պետք է չեղյալ հայտարարվեն մինչ լավագույն ժամանակները»,- մասնավորապես գրառել է ռուս քաղաքական գործիչը: