Սեդա Մելքոնյան. Մոնթեապատ հուշեր. Շուշիի ազատագրման, կարոտի ու որդու մասին

25/11/2015 14:31

Սեդա Մելքոնյան. Մոնթեապատ հուշեր. Շուշիի ազատագրման, կարոտի ու որդու մասին


Այսօր Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Aysor.am-ը վերահրապարակում է հերոսի այրու՝ Սեդա Մելքոնյանի հետ հարցազրույցը, որն ուղղակի ողողված է Մոնթեով….

Մոնթե Մելքոնյանի այրի Սեդա Մելքոնյանը ապրիլին Երևանում էր. հեռավոր ԱՄՆ-ից ժամանել էր մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ ամերիկյան նահանգում շատ քիչ հայեր են բնակվում և տևական ժամանակ իրեն մտատանջում էր՝ «ի՞նչ եմ անելու ապրիլի 24-ին» հարցը:

Կարոտ, սեր, մի քանի կյանքին համարժեք հիշողություններ.  Aysor.am-ը զրուցեց Սեդայի հետ այն ամենի մասին, ինչն անտարբեր լսել ուղղակի չի ստացվում:

Շուշիի ազատագրաման մասին
Բոլորը հասկանում էին, թե ինչքան կարևոր է Շուշիի ազատագրումը և Մոնթեն էլ բացառություն չէր: Ու դժբախտաբար Մոնթեն չկարողացավ մասնակցել դրան ու շատ հիասթափված էր: Արկադի Տեր-Թադևոսյանը մտավախություն ուներ, որ հնարավոր է հակահարձակում լինի և խորհուրդ տվեց Մոնթեին մնալ Մարտունիում, որպեսզի այդ դեպքում պատրաստ լինեին դիմակայելու: Բայց իր ջոկատի տղաներից՝ մի քանիսը մասնակցեցին Շուշիի ազատագրմանը, տղաներից մեկը զոհվեց… Ես հանրակացարանում էի ապրում այդ ժամանակ ու հիշում եմ՝ առավոտյան 3-4-ի կողմերը պահակը ինձ արթնացրեց ու ասաց. «Սեդա, քեզ զանգում են»: Վազելով իջա ներքև, Էդիկն էր Բաղդասարյան: Ինքը մասնակիցն էր ազատագրման, հասել էր Լաչին ու ասաց. «Սեդ, Լաչինում ենք»: Շատ հուզված էինք բոլորս: Հետո ես գնացի Արցախ ու Մոնթեի հետ բարձրացանք Շուշի՝ առաջին անգամն էր դա:

Ղազանչեցոց Եկեղեցու մասին
Չգիտեմ, թե վերանորոգումից հետո ինչ եղավ, բայց այն հզորությունը, որ ես  զգացի այդ օրը Ղազանչեցոց եկեղեցում շատ տարօրինակ էր: Մոնթեն ու ես մտանք ներս. Եկեղեցին ամբողջությամբ հողոտ էր, դատարկ արկղեր կային այստեղ ու այնտեղ: Մեր այցի ժամանակ մի տղամարդ սյուներից մեկի ետևում հեկեկում էր ու ակամայից վատ զգացինք, որ խանգարում ենք նրան… հեռացանք այդտեղից: Բայց այդ մթնոլորտը ուղղակի ցնցող, անգամ չեմ կարող բացատրել, թե ինչ  զգացում էր այդ պահին:

Ժիրայր Սեֆիլյանի  ու  ազատամարտիկների մասին
Ես միշտ մտածել եմ, որ եթե մի բան անում ես՝ ակնկալիք դրա դիմաց չպետք է ունենաս, ու Մոնթեի կենսակերպն էլ դա էր: Նույնիսկ Մոնթեից հետո, երբ ինձ հրավիրում են ինչ-որ միջոցառումների կամ իր անվամբ դպրոցի բացման և այլն ու շնորհակալություն հայտնում, ես ինձ նույնիսկ անհարմար եմ զգում, որովհետև այլ կերպ ո'չ ես, ո'չ էլ Մոնթեն չէինք կարող լինել: Այդպես չէին կարող լինել նաև շատ տղաներ, այսինքն՝  «դու»  լինելու համար, երբ քեզ շնորհակալություն են հայտնում, մի քիչ տարօրինակ ես զգում:

Ես Ժիրայրին անգամ չեմ ճանաչել պատերազմի օրերին, բայց  ինչ խոսք՝ ամեն մի զինվոր, որ պատրաստ էր ամեն ինչ մի կողմ դնել՝ ուսում, գործ, ընտանիք և այլն և գնալ շատ մեծ առաջնահերթություն ներկայացնող այդ պատերազմին, իհարկե ամենաբարձր աստիճանի վրա պետք է դրվի` որպես մարդ: Որովհետև այդ առաջնահերթությունը ամեն մարդ չէ, որ գիտակցում էր: Իհարկե, կային տարբեր տեսակի տղաներ, բայց փաստը մնում է այն, որ նրանք գնացին ու շատ բան թողեցին հետևում: Իսկ հիմա այդ չգնահատված լինելը ավելի շատ նաև մեր մեղքն է, որովհետև երբ մեկը իրեն թույլ է տալիս արհամարհել մեր կողքին ապրող ու մեր համար այդչափ զոհողությունների գնացած մարդուն, ինքն էլ պետք է մտածի՝ իսկ ես ի՞նչ եմ անում: Այս մարդիկ են մեզ պահել և մենք պետք է պահանջենք, որպեսզի այդ տղաները գնահատվեն: Ի վերջո, դա պետք է գիտակցենք մենք, հո այդ մարդը չի՞ պահանջելու, որ իրեն լավ վերաբերվեն. այն մարդիկ, ում համար ինքը պայքարել է, նրանք պետք է ապահովեն գնահատված լինելը:

Մարդ, եթե հանցանք չի գործել, չպետք է լինի բանտում: Ամեն մարդ պետք է իրավունք ունենա ասելու, թե ինքն ինչին է հավատում: Անհանդուրժողականությունն ինձ համար անընդունելի է:



Եթե Մոնթեն ողջ լիներ….
Ինձ այդ հարցը շատ են տալիս՝ եթե Մոնթեն ողջ լիներ, ապա ինքն է՞լ կպայքարեր, ինչպե՞ս կվարվեր այսօր: Կարծում եմ, որ նրան սպանած կլինեին, որովհետև Մոնթեն չափազանց սկզբունքային, շատ անկաշառ և ամեն գնով առաջ գնացող տեսակ էր: Մոնթեի երազանքն էր  տեսնել Հայաստանն առանց կաշառակերության ու նա ասում էր, որ մեր պայքարը երբեք չի ավարտվելու, քանի դեռ Նախիջևանը, Ջավախքը մերը չեն: Ու նա այդպիսի մարդ էր, ձեռքերը ծալած չէր նստի ու մի ձև կգտներ պայքարելու համար: Նա անպայման կպայքարեր:

Հերոսի մահը
Մոնթեի մահն էլ բանահյուսության թեմա է դարձել: Ես մեկ բանի եմ հավատում ՝ փաստերին,  ու ես սիրում եմ փաստերով խոսել: Փաստերն ինձ ասում են, որ ասկյարը դիրքավորվել էր անտեսանելի կերպով ու Մոնթեն  գտնվեց այդտեղ: Երկրորդ՝  Մոնթեն գնդակից չի զոհվել. այդ բեկորը, որ Մոնթեին սպանեց, ինձ մոտ է մինչև հիմա, այնպես որ ես չեմ կարող ասել, թե մեկը թաքնված էր ու թիրախից Մոնթեին սպանեց: Իսկ եթե մի օր փաստեր կբացահայտվեն, որ ինչ-որ մեկն ավելի շատ բան գիտի, քան ես այսօր,  ես դրան պատրաստ եմ: Ես չեմ ասում, թե 100 տոկոս այդպես է եղել, բայց ես բոլոր տղաների հետ խոսել եմ, ովքեր Մոնթեի հետ էին, նրանցից երեքն այսօր չկան… ես խոսել եմ անգամ պատանդի հետ ու մինչև հիմա իմ հավաքած տեղեկություններով ես այլ բան չեմ կարող ասել:

Ի՞նչ է ասել Մոնթեն. իրականություն ու հորինվածքներ
Երբեմն լսում եմ, որ մարդիկ հայտարարություններ են անում ու վերագրում դրանք Մոնթեին, անգամ նրանք, որ իրեն երբեք չեն ճանաչել ու չեն տեսել: Առաջին տարիներին ես  դրանից վրդովվում  էի, անգամ մի հոդված լույս տեսավ, որում մեկը պատմում էր, թե ինչպես է Մոնթեն Եռաբլուրում օղի խմել, ծխել, երգել…. Մոնթեն ամենա «ականջ» չունեցող մարդն էր: Նման բաները ինձ իրոք վրդովեցնում էին, բայց շուտով ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, Մոնթեն դարձավ բանահյուսության հերոս և ամեն մարդ սկսեց իր սկզբունքներին, արժեքներին համահունչ տեսնել Մոնթեին՝ այն, ինչ իրենց համար արժեքավոր էր, նրանք վերագրում էին Մոնթեին և հաճախ դա ընդհանրապես կապ չուներ Մոնթեի հետ: Եվ ինքս ինձ սովորեցրեցի, որ համբերատար լինեմ, պետք է ընդունեմ, որ սա բանահյուսություն է, բայց մյուս կողմից էլ ընդունենք մեր ընտանիքի պատասխանատվությունը և այնպես անենք, որ  Մոնթեի գրածների, նամականու ու արխիվների միջոցով իրականությունը մնա:



Սերը…
Ես 15 տարեկան էի, Մոնթեն՝ 21, երբ եկավ Լիբանան  և ընտրություն պետք է կատարեր Լիբանանի ու Պարսկաստանի միջև՝ ուզում էր հայերեն սովորել, ու մնաց Լիբանանում: Այնպես պատահեց, որ նա ապրեց իմ քրոջ տանը, իսկ նոր տարուն եկան մեր տուն՝ հայկական Այնճար գյուղում: Ես գիտեի, որ մի ամերիկահայ տղա է ապրում քրոջս տանը, բայց չէի հանդիպել նրան. դուռը բացեցի ու այդ հայացքը հիշում եմ՝ մորուքը ցանցառ, ու փայլուն աչքերը երևացին ու նա լայն ժպտաց: Նրան ցույց էի տալիս մեր դպրոցը, գյուղը ու հասկացա, որ Մոնթեն սիրում է ինձ հետ զրուցել, նա էլ աստիճանաբար դարձավ մեր տան անդամի նման, երբ գալիս էր Այնաճր մնում էր մեր տանը: Բայց ոչինչ չասաց:

Մի անգամ դպրոցական էքսկուրսիայի էինք գնացել աղբյուրի մոտ՝ դասընկերներս, ուսուցիչները ու եկավ Մոնթեն: Հիշում եմ՝ ես ջինսերով էի ու սպիտակ շապիկով, մազերս երկար: Եկավ Մոնթեն ու ես շտապեցի բարևել, անգամ ձեռքս պարզեցի, թե՝ «բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», բայց նա շատ արագ ինձ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս: Ես երևի կարմրեցի, դե ամբողջ գյուղը այդտեղ էր, իմ դասընկերները... այլ բան չգտա, քան արդարանալ, թե ամերիկայում այդպես է (ծիծաղում է)… Տարիներ անց ինձ ասաց, որ մազերս այնպես էին փայլում, աչքերս էլ մեծ ու սև, որ չդիմացավ:

Հետո ես տեղափոխվեցի Բեյրութ, ապրում էի մյուս քրոջս տանը: Մոնթեն երբեմն այցելում էր, ես նկատում էի այդ խեթ հայացքը, որ շատ ծակող աչքերով ինձ նայում էր, բայց համոզում էի ինքս ինձ, որ ինձ սիրահարված չէ: Բայց մեր առաջին ժամադրությունն այդպես էլ չկայացավ. իմացավ, որ մի ֆիլմ է եկել, որն ուզում եմ  դիտել ու ինքը շտապեց առաջարկել՝ մյուս շաբաթ, երբ գամ՝ կգնանք: Անգամ տոմսեր էր գնել, բայց այդպես էլ չեկավ, իսկ մեկ շաբաթ հետո ինձ ասացին, որ Մոնթեն անհետացել է: Այդպես էլ մեր պաշտոնական ժամադրությունը երբեք տեղի չունեցավ…

Ես տարիներ չգիտեի, թե ինքը որտեղ է, մինչև 1981թ-ին թերթերը գրեցին, որ նա բանտարկվել է Ֆրանսիայում. դրանից հետո էլ իմացանք, որ նա ԱՍԱԼԱ-ի հետ կապեր ունի: Ծնողներս եկան Հայաստան, ես էլ ընդունվեցի այստեղ սովորելու: Բայց արձակուրդներիս մեկի ժամանակ իմացա, որ մի տղա կա, ով կապ ունի հետը և խնդրեցի, որ ինձ ուղեկցի մոտը, տեսնեմ Մոնթեին: Ես չէի սպասում, որ Մոնթեն նման կերպ ինձ կընդունի, առավել ևս, որ շատ մարդիկ կային այդտեղ՝ ամուր գրկեց ու սկսեց արագ-արագ համբուրել դեմքս, աչքերս, հետո անընդհատ համբուրում էր…  Ներկա աղջիկներից մեկը ընկերոջը հարցրեց՝ «նշանա՞ծն է», ու ինձ համար տարօրինակ էր, որ նման կարծիք կարող է լինել, քանի որ ես ոչ մի հուզական բան այդ հանդիպման մեջ չէի դնում: Նա տղա էր, ում պայքարով ես հիանում էի, ու բացի այս՝ ես ենթադրեցի, որ ինքը իր ընկերներին, Այնճարը, հայկական մթնոլորտը այնքան էր կարոտել... ես կապում էի նրան այդ անցյալի հետ: 

Հանդիպումը երկար չտևեց, գնալուց ես իմ երևանյան հանրակացարանի հասցեն տվեցի: Մոնթեն ինձ հինգ նամակ ուղարկեց այդ շրջանում…

Ամուսնություն
Մոնթեի կյանքի ընթացքում ամենածանր օրերը երևի թե 1983-ին էին, երբ ԱՍԱԼԱ-ն բաժանվեց: Նա միջոց գտավ ինձ զանգահարելու ու ասաց, որ ինձ սիրում է…. ու անհետացավ նորից: Ինձ հրամայեց, որ ես անգամ չփորձեմ իրեն գտնել, բայց ինքը ինձ կգտնի: Տարիներ հետո ես իրեն հարցրեցի՝ ինչո՞ւ ինձ զանգահարեցիր ու սեր խոստովանեցիր: Ասաց, որ 95 տոկոսով վստահ էր, որ պետք է սպանվի, բայց մահանալուց առաջ ուզում էր, որ ես իմանայի, որ միակ մարդը, ում հանդեպ ինքը երբևէ որևէ զգացմունք է ունեցել ես եմ:
Տարիներ իրենից լուր չունեի, բայց մի օր նամակ ստացա Մոնթեից, որում նա բացատրում էր, թե ինչ է եղել իր քաղաքական կյանքում և այլն: Նաև գրել էր իր զգացմունքների մասին. իր կյանքում երկու շատ կարևոր հարցեր կան, որոնք ինքը չի կարող իրարից անջատել՝ պայքար Հայաստանի համար և սերն իմ հանդեպ: Ես չգիտեի, ինչ պատասխանեի իրեն ու ասացի, որ մինչև մենք չտեսնվենք, իրեն ոչինչ ասել չեմ կարող, թեև զգում էի, որ հետաքրքրություն բնականաբար ունեմ այդ տարօրինակ մարդու նկատմամբ… Ձերբակալվելուց  երկու օր առաջ ինձ նորից զանգահարեց, ու ես չէի կարողանում այդ ամենը կողք-կողքի դնել՝ ինչպես կարող է մարդ ընդհատակում ապրել ու զգացմունքներ ունենալ ու հույսեր կապել ուրիշ մարդու հետ: Որոշեցի գնալ իրեն տեսնել բանտում, որպեսզի հասկանամ ու… ինքը սկսեց խոսել մեր ամուսնությունից: Եվ եթե ժամանակ ունենայինք, թերևս կամուսնանայինք, բայց ես ընդամենը  քսան օր ունեի այդտեղ, իսկ ֆրանսիացիները առանց երկար-բարակ քաշքշուկի մեզ չէին ամուսնացնի: Ես վերադարձա Հայաստան,  հարազատներիս ասացի, որ կարելի է ասել նշանված եմ և երբ ավարտեցի՝ գնացի Անգլիա ու սպասեցի մինչև ինքը բանտից դուրս գա: Մոնթեին բանտից ուղարկեցին Յեմեն, ուր ես նրան միացա, ու մենք մեզ արդեն ամուսնացած էինք համարում այդ ժամանակվանից՝ թղթերը նշանակություն չունեին:

1989թ-ին Երևանում ընդունվեցի ասպիրանտուրա և դա այն շրջանն էր, երբ այստեղ փոփոխություններ էին տեղի ունենում: Ամեն  անգամ, երբ գալիս էի քննություններ հանձնելու, մնում էի մի քանի ամիս: 1990թ-ի հոկտեմբերի 6-ին Մոնթեն Վարնայից վերջին թռիչքով ժամանեց Երևան, ապրեցինք հանրակացարանում: Մինչ այդ նամակներում անընդհատ խոսում էր հարսանիքի մասին, մեծ հետաքրքրություն ուներ… մեր ընտանիքները եկան և մենք ամուսնացանք 1991թ-ի օգոստոսի 3-ին Գեղարդում:



Արցախյան  ազատամարտ
Մոնթեն շատ էր հոգնում ու ես մի օր հայտարարեցի, որ ամեն ինչ թողնելու եմ Երևանում ու գնալու եմ ապրեմ զորամասում իր հետ: Նա, իհարկե, չհամաձայնվեց, քանի որ ես շարունակում էի սովորել, իսկ բացի այդ՝ մեր դրսի ընկերների հետ կապը ես էի:

Ազատամարտի հատկապես սկզբում դա շատ կարևոր էր, քանի որ ջոկատները իրենք իրենց համար էին այդ ամենը հայթհայթում: Բայց նա երբեք ինձ չէր ասում, որ ես չպետք է գնամ Արցախ: Ավելին՝ երբ ես վերջապես հասա, նա էլ ուրախացավ ու երբ ասում էին՝ «դու եկել ես հասկացանք, կնիկիդ ինչի՞ ես բերել», արձագանքեց՝ անշուշտ պիտի գար: Ու ուր նա գնում էր, ես կարող էի գնալ, դա երբեք խնդիր չի եղել: Այնքան ագահ էինք դարձել, որ ժամանակը միասին անցկացնենք, որ բացի բարձրաստիճան ժողովներից ամենուր միասին էինք:

Վերջին օրը
Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք,  որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Պայմանավորվել էինք, որ պետք է գնանք Վանաձոր երկու շաբաթով, բայց ասաց, որ զորամասում մարդ չկա, չի կարող հենց հիմա գալ: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա, բայց առաջարկեց, որ ես նրանց հետ գնամ Արցախ, հետո միասին կվերադառնանք Երևան ու կմեկնենք հանգստանալու: Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….

Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում  այդ օրը…. Վարջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա:

Տարօրինակ է, բայց ես Մոնթեին երբեք վիրավոր չեմ պատկերացրել….

Կյանքն առանց Մոնթեի…
Նման բան չկա, նրա ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, ես նրան զգում եմ:

Որդին՝ Սարո-Մոնթեն
Երբ ես մտածում եմ իմ ամուսնության մասին, ապա ես չեմ ամուսնացել մի ամերիկացու հետ իռլանդական ծագումով, այլ ամուսնացել եմ Մոնթեի ընկերոջ  հետ: Ու ինձ թվում է, որ եթե ինքն էլ նույն տեսակի կապ ու կարոտ չունենար Մոնթեի նկատմամբ, ապա մենք երբեք չէինք կարողանա իրար կողքի կանգնել: Եվ դա ինքն էլ է ընդունում: Իսկ մեր որդին դա պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի Մոնթեն ով է և ինձ ասում է՝ մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել:  Ասում եմ՝ սիրելիս, դա անկարելիություն է, որովհետև երբևիցէ այդպիսի բան չէր կարող լինել:



Սարոն 13 տարեկան է և այն տարիքում է, որ հայրը իրեն պատմում է իր 13 տարեկանի մասին և այդ բոլոր պատմությունները կապված են Մոնթեի հետ: Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ, որովհետև Ջոլը ավելի շատ ժամանակ անցկացրել է Մելքոնյանների տանը, քան սեփական ընտանիքում: Իր ընտանիքում ամեն ինչ կարգավորված էր՝ հայրը զինվորական էր, իսկ Մելքոնյանների տանը ամեն ինչ հայավարի՝ գոռալով, վազվզելով  և այլն: Եվ դա նրան շատ դուր էր գալիս:

Սարո-Մոնթեն արդեն շատ հարցեր է տալիս և մենք նրան երբեք չենք ստում: Ինքը շատ բան գիտի Մոնթեի մասին ու շատ սիրում է նրան: Կանչում է կնքահայր Մոնթե, թեև իրական կնքահայրը Մարգարն է, Մոնթեի եղբայրը:

Անունն էլ պատահական չէ. երբ Մոնթեն Պարսկաստանում էր, իր ընկերները անունը թարգմանել էին և իրեն կանչում էին Սարո: Երբ նոր էինք ծանթոացել, ասաց, որ իրեն կանչում են Սարո, թեև Լիբանանում Մոնթե անունը չէինք լսել, բայց Մոնթեն միանգամից մնաց: Հետո, երբ նամակներում գրում էր  մեր ունենալիք երեխաների մասին, ասում էր, որ մեր որդու անունը լինելու է Սարո, իսկ դստեր անունը Սիրան…  Իմ որդու անվանակոչման առումով երբեք հարց չծագեց՝ նա պետք է լիներ Սարո…

 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում 18/04/2024 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին 18/04/2024 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին 18/04/2024 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին 18/04/2024 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին 18/04/2024 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից 18/04/2024 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը 18/04/2024 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ 18/04/2024 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին 18/04/2024 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս 18/04/2024 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում 18/04/2024 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել 18/04/2024 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն