25/11/2015 14:20
Հանրապետությունում բացահայտվել է անձի առևանգման 3 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, անձի առևանգման 4 դեպքից՝ 3-ը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Արձանագրվել է նաև սպանության 1 դեպք։
Բացահայտվել է գողության` 8, խարդախության 8, յուրացման կամ վատնման, դրամանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: