26/11/2015 12:04
«Ֆերոնը» զենք կարտադրի
«Ֆերոն» ՍՊԸ-ն երեք տարի ժամկետով զենքի արտադրության լիցենզիա ստացավ: Որոշումը կայացվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ: Եվ հենց այս ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա: