26/11/2015 10:06
Ամերիկյան համալսարանին հարակից փողոցը քարաթափման հետևանքով միակողմանի փակվել էր
Նախօրեին ժամը 18.33-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեռ Կամսար փողոցում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են ավտոճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոսե փողոցում գտնվող տներից մեկի պարիսպը մասամբ փլուզվել է (մոտ 20 քմ) և թափվել Լեռ Կամսար փողոց, առկա է նաև թեքված գազատար խողովակ և էլ. սյուն:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել խոչընդոտող քարերը: