26/11/2015 12:20
Կառավարությունում այսօր ուժեղացված հսկողություն է
Կառավարությունում այսօր տեղի է ունենում գործադիրի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը՝ Կառավարության շենքում հսկողությունն այսօր սովորականից ուժեղացված է:
Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչները ծառայությունն իրականացնում են ինքնաձիգերով:
Հավանաբար անվտանգության լրացուցիչ միջոցառումները կապված են նախօրեին Նորք Մարաշում հանցավոր խմբավորման բացահայտման հետ:
Հիշեցնենք, որ Նորք Մարազի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, բերման էին ենթարկվել 10 քաղաքացիներ: