26/11/2015 13:11
Բակո Սահակյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: