26/11/2015 12:36
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ այսօ՞ր
Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը չի բացառվում: Այս մասին Կառավարություն նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.
«Քանի որ իրենք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Թբիլիսիում կմասնակցի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: