26/11/2015 12:44
Շավարշ Քոչարյան. Պետք է ուշադիր հետևենք բոլոր զարգացումներին
«Սա այն խնդիրն է, որ վերաբերում է մի կողմից մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր անմիջական հարևանին: Դրա համար հետևենք այդ բոլոր զարգացումներին»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Լրագրողի հարցին` ինչպես է վերաբերում ՌԴ Պետական Դումայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման հավանականությանը, Շ. Քոչարյանն ասաց, որ Հայաստանը միշտ կողմ է եղել քրեականացմանը.
«Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ, տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,- նշեց նա: