26/11/2015 13:41
Շավարշ Քոչարյանը նախագահների հանդիպումից ակնկալիքներ չունի
«Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» և փորձի ուժի դիրքերից իր համար կորզել նպաստավոր լուծում: Դա անհնարին է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրանից ունեցած ակնկալիքներին:
Շավարշ Քոչարյանի խոսքով` քանի Ադրբեջանում դա չի երևում, ինքը լուրջ ակնկալիքներ չունի : Բայց դա չի նշանակում, շարունակեց նա, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն:
«Նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ»:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև ֆորմատով հանդիպման ժամկետին ու վայրին, փոխնախարարը նշեց, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ: